Last Events

  • Di Dikovski on charity marathon "We will live!"

    On February 04 2017

    Di Dikovski performed at charity marathon "We will live!" In support of cancer patients. The event held on the day of the fight against cancer in Vegas City Hall (Crocus City).

  • Old New Year with Di Dikovski

    On January 13 2017

    Meet the Old New Year with Di Dikovski & jazz band. Meeting at the restaurant Aragvi 1938. Hurry to reserve tables now. Places are limited.

  • Di Dikovski and «Hearts without borders»

    On December 09 2016

    Di Dikovski tooke part in a charity concert «Hearts without Borders» in support of children in need.

Четверг, 14 Май 2015 21:41

No child would not wish the horror that I experienced during the terrible events in Sumgait

On May 14 2015

Di Dikovski shared with readers of the newspaper IRAVUNK memories of the horrors of war through which she had to pass.

 

Հունիսի 1-ին Երեւանում տեղի կունենա մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի Դիանա Դիկովսկու համերգը: Այս տարվա ընթացքում սա երգչուհու հայաստանյան երկրորդ մենահամերգն է: Առաջինը տեղի է ունեցել մարտին` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, իսկ ահա երկրորդը` երգչուհին այնպես է ծրագրել, որ համընկնի Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ: Առաջիկա համերգի, չկայացած մանկության եւ մի շարք հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԴԻԱՆԱ ԴԻԿՈՎՍԿՈՒ հետ:

 

«... ՄԵԿԸ ՇՈՐԻՑՍ Է ԲՌՆՈՒՄ, ՄՅՈՒՍԸ` ԲԱՐՁՐԱԽՈՍԻՑ...»

-Երեխաների նկատմամբ անտարբեր չեմ, այդ պատճառով էլ նախատեսեցի, որ երկրորդ համերգը համընկնի Երեխաների պաշտպանության եւ ամռան առաջին օրվա հետ: Իմ համերգներին, եթե դահլիճում երեխաներ են լինում, ապա նրանք անպայման բեմ են բարձրանում, մեկը շորիցս է բռնում, մյուսը`բարձրախոսից ու սկսում են ինձ հետ երգել: Մի ժամանակ կարծում էի, թե սա բեմի ազդեցությունն է, բայց հետեւելով այլ երգիչների համերգներին` հասկացա, որ միայն ինձ հետ են երեխաները սիրում երգել: Փաստորեն` սա իմ հատուկ կապն է երեխաների հետ: Մանուկները պետք է երջանիկ ապրեն, ունենան անհոգ մանկություն:

 

«ՏԱՆԸ ՆՍՏԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ, ԹԵ ՈՒՐ ՈՐ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԸ ԴՈՒՌԸ ԿՋԱՐԴԻ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ԿՍՊԱՆԻ»

-Ապրիլի 24-ի նախօրեին եկա Հայաստան, որպեսզի այստեղ` իմ հայրենի հողում, ազգակիցներիս հետ լինեմ: Դա իմ պարտքն էր: Այն, ինչ տեղի էր ունեցել 1915-ին` Արեւմտյան Հայաստանում, 1988-ին Սումգայիթյան ջարդերի օրերին տեսանք մենք: Ընտանիքս ապրում էր Բաքվում, որտեղ հայերի նկատմամբ 1988-ին տեղի ունեցան շատ անարդարություններ: Տեսել եմ ամեն ինչ` գաղթ, ցավ, վիրավորանք, վախ, երբ տանը նստած սպասում էինք, թե ուր որ է ադրբեջանցի խուժանը դուռը կջարդի եւ բոլորիս կսպանի: Մայրս բժշկուհի էր, ում համար հայ, ադրբեջանցի ու ռուս երեխաները հավասար էին, քանի կյանքեր է փրկել, բայց 1988-ին ադրբեջանցին անգութ գտնվեց եւ չխնայեց շատ հայ երեխաների ու ընտանիքների: Ադրբեջանցի իմ դասընկերուհին, ով ապրում էր մեր բակում, մի օր հարցրեց, թե ինչու դպրոց չեմ գնում, ասացի, որ հիվանդ եմ, իսկ նա պատասխանեց, որ հիվանդ չես, այլ հայ ես, այդ պատճառով էլ դպրոց չես գալիս: Այդ ամենն այնպես էր հնչում, որ կարծես հայ լինելը վիրավորական էր: Շատ վատ բաներ են եղել, պարզապես աշխատում եմ վերքս շատ չփորփրել: Աշխարհում ոչ մի երեխայի չեմ ցանկանում ապրել այն սարսափները, որը ապրեցի Սումգայիթյան ջարդերի օրերին:

 

«ԵՐԲ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ, ՀԱՅՐԻԿԻՍ ԱՍԱՑԻ` ԱՐԻ ԳՆԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄ...»

-Երբեք չեմ մոռանա ազգությամբ ռուս Իգորին, ով ադրբեջանցիներից պաշտպանվելու համար հայրիկիս "ռակետ" էր տվել, որը պահում էինք դռան մոտ: Երբ ջարդերը սկսեցին համընդհանուր բնույթ կրել, դաշնամուրիս ուսուցչուհին, ով ազգությամբ ադրբեջանցի էր, զանգահարեց մայրիկիս եւ ասաց, որ մեր կյանքը փրկելու համար ժամանակն է հավաքել ճամպրուկները եւ հեռանալ Բաքվից: Մի կերպ կարողացանք կենդանի դուրս գալ, հնարավորություն ունեինք գնալ կամ Մոսկվա, կամ Ամերիկա, սակայն հայրս կտրականապես հրաժարվեց Հայաստանից բացի ուրիշ երկիր մեկնել, ասելով` այլեւս չի ցանկանում հայտնվել գաղթյալի վիճակում: Այդպես եկանք Երեւան: Երբ արցախյան շարժումը սկսվեց, հայրիկիս ասացի` արի գնանք պատերազմ, մեջս շատ մեծ էր ցանկությունը կռվել իմ հողի, իմ հայրենիքի համար: Վերքս շատ խորն է, մինչ այսօր արյունահոսում է: Մի խոսք կա` փոս փորողն ինքն է այնտեղ հայտնվում. ադրբեջանցիները փոս փորեցին եւ մի օր կհայտնվեն այնտեղ:

 

«ԵԹԵ ԱՄՈՒՍԻՆ ԸՆՏՐԵՄ, ԱՊԱ ՆԱ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՀԱՅ»

-Այսօր ապրում եւ ստեղծագործում եմ Մոսկվայում, որտեղ հայտնվեցի մասնագիտական աճ ունենալու պատճառով: Իմ բոլոր ծրագրերը կապված են դրսի հետ: Բայց օտար հողում ինչքան էլ լավ ապրես, մեկ է, հասկանում ես, որ այն քոնը չէ: Ինչ-որ բան թերի է, չկա այն ոգին, որը կա հայրենիքում: Աստված վկա, շատ կուզեի հանգիստ ապրել իմ տանը եւ գլուխս հանգիստ բարձին դնել Հայաստանում, սակայն դեռ չի ստացվում: Եթե այս ցանկությունս կատարվի, աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ: Մեծ է ցանկությունս, որ Հայաստան վերադառնան բոլոր լուսավոր մարդիկ` գիտնականներ, դերասաններ, երգիչներ, որպեսզի մեր երկիրը վերելք ապրի: Այդ անիծված կոդը պետք է ջարդվի, եւ իմ երկիրը ոտքի կանգնի: Ի դեպ, չկա այնպիսի մի բան, որ ցանկանամ ու չլինի: Միշտ էլ մեծ ցանկություններ եմ ունեցել, որոնք աղավնիների նման բաց եմ թողել դեպի տիեզերք, եւ արձագանքը քիչ-քիչ ստացել եմ: Միակ բանը, որ չեմ արել` չեմ ամուսնացել եւ իմ ձագուկին չեմ ունեցել, քանի որ միշտ նվիրված եմ եղել բեմին: Եթե ամուսին ընտրեմ, ապա նա կլինի միայն հայ, թեկուզ արտասահմանում ապրող, որն իր մեջ կունենա հայի արյուն ու հոգի:

 

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻ, ՈՐ ԹՈՒՐՔՆ ԱՅՆՔԱՆ Է «ՎԱՏԱՆԱԼՈՒ», ՈՐ ՑԱՆԿԱՆԱ ՀԱՅ ԴԱՌՆԱԼ»

-Որպեսզի չկրկնվի Ցեղասպանությունը եւ սումգայիթյան դեպքերը, անհրաժեշտ է, որ սիրով ու միասնական լինենք: Երբ միասնական ենք` հաղթահարում ենք բոլոր դժվարությունները: Շատ ուրախացա, երբ ապրիլի 24-ին տեսա մեր միասնականությունը, եթե կարող ենք այդպես լինել, ինչու չենք լինում: Այդ ամենը տեսնելով` մտածում էի թուրքն այժմ այնքան է «վատանալու», որ ցանկանա հայ դառնալ: Թող կրոնափոխ լինեն ու դառնան որակով մարդ:

 

Զրույցը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Прочитано 938 раз

Оставить комментарий


Анти-спам: выполните задание

To share in Social networks

 

Di OnLine

Event's Calendar

« Июль 2018 »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Ads by Google

 

Яндекс.Метрика