Последние события

  • Ди Диковски на благотворительном марафоне «Будем Жить!»

    04 Февраля 2017

    Ди Диковски выступила на благотворительном марафоне «Будем жить!» в поддержку онкологических пациентов. Мероприятие состоялось в день борьбы против рака в Vegas City Hall (Крокус Сити).

  • Старый Новый год вместе с Ди Диковски

    13 Января 2017

    Встречаем Старый Новый Год вместе с Ди Диковски & jazz band. Встречаемся в ресторане Арагви 1938. Спешите бронировать столы уже сейчас. Места ограничены.

Wednesday, 03 June 2015 14:18

Ди Диковски заставила армянского зрителя оглянуться назад

03 Июня 2015

Интервью Ди Диковски газете «Иравунк».

Մոսկվայաբնակ հայ ջազ երգչուհի  ԴԻԱՆԱ ԴԻԿՈՎՍԿԻՆ երեխաների պաշտպանության միջազգային օրը`հունիսի 1-ին  հայ հանդիսատեսի համար պատրաստել էր անակնկալ-մենահամերգ: Իր հավատարիմ հանդիսատեսին հավաքելով մեկ հարկի տակ, երգչուհին ջազային իր կատարումներով կարողացավ նրանց տանել դեպի անցյալ: Հին ու նոր երգերի շարքում, նա կատարեց նաեւ «Հեյ ջան Երեւան», «Դլե Յաման» եւ «Քամին զանա» երգերը: Յուրքանչյուր երգից հետո երգչուհին շնորհակալություն էր հայտնում հանդիսատեսին` ջերմության եւ իր կողքին լինելու համար.

«Հանդիսատեսի շարքերում շատ հարազատ մարդիկ են, որոնց հետ եթե ոչ խոսքով, ապա հայացքով շփվում եմ: Նրանց հետ կարողանում ենք ջերմություն փոխանցել միմյանց: Այսօր բոլորին շնորհակալություն հայտնելու օր է, իսկ ամենամեծ շնորհակալությունը պետք է ասեմ մայրիկս, ով հանդիսատեսի շարքերում է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Դ. Դիկովսկին եւ խոստովանեց, որ հայաստանյան բեմում ավելի շատ է հուզվում, քանի որ պատասխանատվությունն ավելի  մեծ է:

Համերգի հյուրերից էին վրաց ջազ երգիչ Կոկան, որի հետ Դիկովսկին հանդես եկավ նաեւ զուգերով: Անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին, քանի որ մեկ զուգերգ էլ երգչուհին կատարեց բարիտոն Գեորգի Բունիաթյանի հետ.«Գեորգին բարիտոն է եւ շնորհալի երգիչ: Նրա մտերիմներից մեկն առաջարկեց, որ հանդես գանք զուգերոգով: Նրա հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իմ մենահամերգի  ժամանակ նոււյնպես երգել եմ»,-ընդգծեց երգչուհին եւ չբացառեց, որ Գ. Բունիաթյանի հետ հետագայում եւս համագործակցեն:

Ապրելով Մոսկվայում Դիանա Դիկովսկին տարին մի քանի անգամ գալիս է Հայաստան եւ միակ ցանկությունն այն է, որ դրսում ապրող յուրաքանչյուր հայ կարողանա վերադառնալ հայրենիք.«Շուտով ես նույւնպես կմեկնեմ Մոսկվա եւ դժվարանում եմ ասել թե երբ կվերադառնամ, բայց ցանկությունս շատ մեծ է, որ այստեղ բնակվեմ եւ իմ հարազատ տանը գլուխս հանգիստ դնեմ բարձին»,-եզրափակեց երգչուհին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Read 2278 times

Leave a comment


Анти-спам: выполните задание

Поделиться в Соцсетях

 

Ди на Связи

Календарь Событий

« March 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

 

Яндекс.Метрика