Համերգի ընթացքում նա անմիջական շփման մեջ էր հանդիսատեսի հետ, պարում էր, զրուցում: Նրա ամենամեծ մաղթանքն այն էր, որ յուրաքանչյուր հայ իր հայրենիքում երջանիկ ապրելու, ստեղծագործելու բախտ ունենա:
Դիանայի հայաստանյան համերգների երգացանկում հայերեն երգերի կատարումներն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն: Նա չի պատկերացնում հայաստանյան մի այնպիսի համերգ, որտեղ հայկական երգ չհնչի: Այս համերգի ընթացքում էլ նա կատարեց «Դլե յաման», «Քամին զանա», «Հեյ ջան, Երեւան» երգերը:
«Այս երգերի ջերմությունը հայերն այլ կերպ են ընկալում: Ջազը՝ ջազ, բայց մեր հայկականը պետք է անպայման հնչի, այն մեր արյան մեջ է, եւ չենք կարող անտեսել»,- ասում է Դիանան:
Նրա համար հայ հանդիսատեսն էլ առանձնանում է իր ջերմությամբ. «Հայաստանի բոլոր ունկնդիրներն ինձ հարազատ մարդիկ են: Նրանք ինձ լավ են ճանաչում եւ պատահական չեն հայտնվում իմ համերգներին: Կարող եմ ասել, որ այստեղի համերգները հանդիպումներ են իմ հարազատների հետ»:
Նշենք, որ երեկոյի ընթացքում Դիանայի հետ զուգերգով հանդես եկան նաեւ հայ երիտասարդ երգիչ Ջորջ Բունիաթյանը, վրացի բլյուզմեն Կոկա Ցկիտիշվիլին (բաս կիթառ, վոկալ):
Կոկայի հետ ելույթին երկար են նախապատրաստվել, անգամ «skype»-ով են պարապել:
Դիանա Դիկովսկին փաստում է, որ իր համերգների ընթացքում իր երգերից ամենաշատը «Կորսիկան» են սիրում լսել, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի հեղինակը՝ Ռուբեն Գեւորգյանցը: «Գրեթե բոլոր համերգների ընթացքում դահլիճից ինձ խնդրում են այն կատարել: Այդ երգը կարմիր կետի նման է»,- ասում է Դիանա Դիկովսկին:
Նա շուտով կմեկնի Մոսկվա, հաջորդ վերադարձի մասին դեռեւս չի կարող ասել. «Կարող է մեկ ամսից վերադառնամ, հնարավոր է նաեւ շատ երկար տարիներ չվերադառնամ»:
Հրաչուհի Ալմաստյան
Last Events
Last comments
Wednesday, 03 June 2015 14:12
Concerts - a meeting with my family
On Jube 03 2015
Interviews Di Dikovski edition «Eritasard». The club «Mezzo» subtle jazz lilt Armenian audience admired Di Dikovski.