Հանրահայտ ջազ երգչուհի Դի (Դիանա) Դիկովսկին Երևանում է։
Մոսկվայում մեծ ճանաչում վայելող հայազգի ջազ երգչուհին, ով հանդիսանում է նաև Իգոր Բուտմանի ակումբի անդամ, իր համերգային ծրագրի շրջանակներում ժամանել է Երևան։
Դիանան անկեղծանում է, որ Երևան ժամանելու բուն առիթը եղել է նաև ապրիլի 24-ին իր հայրենի հողում լինելու ցանկությունը։ «Ես գալիս եմ Երևան՝ իմ տուն, իմ մանկության քաղաք, որպեսզի վերագտնեմ ինձ այստեղ, վերականգնեմ էներգիաս և նոր լիցքեր ստանամ, որոնք ինձ կօգնեն դիմանալ Մոսկվայի ռիթմին»-, պատմում է երգչուհին։
Երգչուհին արդեն մենահամերգ է ունեցել Mezzo ակումբում։ Ի դեպ, մայիս ամսին քեզ սպասում է ևս երկու մենահամերգ՝ Mezzo ակումբում, ինչպես նաև Cafesjian կենտրոնում։
Երգչուհու կատարումներին ծանոթանալու, ինչպես նաև սպասվող մենահամերգների մասին հավելյալ ինֆորմացիա ստանալու համար կարող ես այցելել երգչուհու պաշտոնական կայքը՝ http://dikovski.com/։
Ի դեպ, երգչուհու հետ ամբողջական հարցազրույցը կարող ես կարդալ Cosmopolitan Հայաստան ամսագրի առաջիկա համարում։
Պատրաստեց Տաթև Մկրտչյանը