Last Events

  • Di Dikovski on charity marathon "We will live!"

    On February 04 2017

    Di Dikovski performed at charity marathon "We will live!" In support of cancer patients. The event held on the day of the fight against cancer in Vegas City Hall (Crocus City).

  • Old New Year with Di Dikovski

    On January 13 2017

    Meet the Old New Year with Di Dikovski & jazz band. Meeting at the restaurant Aragvi 1938. Hurry to reserve tables now. Places are limited.

  • Di Dikovski and «Hearts without borders»

    On December 09 2016

    Di Dikovski tooke part in a charity concert «Hearts without Borders» in support of children in need.

Воскресенье, 01 Ноябрь 2015 00:00

Di Dikovski. Gift manifested stronger

On November 01 2015

Interviews Dee Dikovsky «Cosmopolitan Armenia». "This is given above. When you walk on the predestined path - gift manifests itself more and more. "

 Interviews Dee Dikovsky «Cosmopolitan Armenia»
 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է. ՄԱՐԴԸ ԾՆՎԱԾ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՑԻ, ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՑԻ ԴԻԱՆԱՅԻՆ: ՆԱ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԶԳՈՒՄ Է ԴՐԱ ՊԱՀԱՆՋԸ, ԿԱՐԻՔԸ։ ԱՅՈ՛, ԼԻՆՈՒՄ ԵՆ ՕՐԵՐ, ԵՐԲ ՆԱ «ՆԵՂԱՆՈՒՄ» Է ԻՐ ԱՐՎԵՍՏԻՑ, ԻՐ ԲԵՄԻՑ։ ԲԱՅՑ, ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ, ՄԻ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ՆԱ ՄԻ ԿՈՂՄ Է  ԴՆՈՒՄ ԻՐ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ։ ԻՆՉ ԷԼ ԱՆԻ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՄԻՇՏ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ. «ԴԱ Ի ՎԵՐՈՒՍՏ Է ՏՐՎԱԾ, ԴԱ ՏԱԼԻՍ Է ՏԻԵԶԵՐՔԸ: ԵՐԲ ԳՆՈՒՄ ԵՍ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՆՇՎԱԾ ՈՒՂՈՎ, ԱՊԱ ՇՆՈՐՀԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒԺՈՎ»։

Մոսկվայում մեծ ճանաչում վայելող հայազգի ջազ երգչուհին, ով նաև Իգոր Բուտմանի ակումբի անդամ է, իր կյանքի ընթացքում հասկացել է՝ անհնարին ոչինչ  չկա: Դիանան ասում է, որ այսօր նա ավելի շատ տալիս է, քան ստանում։ Բայց նա արտիստ է, մարդ, ով սովոր է տալ և այդպես իրեն ավելի լիարժեք ու բավարարված զգալ։

COSMO Դուք կրթություն եք ստացել որպես դասական երգչուհի, սակայն մի գեղեցիկ օր հայտնվեցիք ջազի կախարդական «կապանքների» մեջ։

DD Այո՛, այսօր այլևս դասական ոճում չեմ երգում և այդ պատճառով ինձ ինչ-որ տեղ նաև դավաճան եմ զգում: Այդ երաժշտությունն աստվածային է, աստվածատուր: Բայց կգա մի օր, երբ նորից կվերադառնամ իմ ակունքներին՝ դասական արվեստին, ու կմաքրեմ ձայնս փոշու շերտից: Կյանքի փորձը ոսկերիչի նման շտկում է ձայնը: Ես երազում եմ ինքս ինձ լսել նորովի: Իսկ ջազի համար կասեմ հետևյալը. հոգով մենք՝ հայերս, ջազմեն ենք. ջազն առավել քան մյուս երաժշտական ուղղությունները հոգեհարազատ է մեզ։

COSMO Դուք մաքսիմալի՞ստ եք։

DD Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ. միջին վիճակն ինձ համար չէ: Նախ և առաջ ես ինքս պետք է բավականություն ստանամ  իմ արածից, զգամ այդ ոգեշնչում ասվածը: Ես չեմ կարող երգել պարզապես երգելու համար. պետք է զգամ այն, ինչ երգում եմ, անցկացնեմ դա իմ հոգու միջով: Եթե երգեմ առանց հոգու ու սրտի, ապա ֆիզիկապես ինձ վատ կզգամ. կոկորդս կսկսի ցավել: Չզարմանաք, բայց ես չեմ էլ ընկճվի, եթե իմ լսարանը փոքր լինի. թեկուզ հարյուր հոգի, բայց իմը, մարդիկ, ովքեր եկել են ոչ միայն ինձ լսելու, այլ նաև վայելելու այդ պահը, ինձ հետ այն վերապրելու համար:

COSMO Գիտեմ, որ Լևոն Մալխասյանը շատ կարևոր դեր է խաղացել Ձեր ստեղծագործական կյանքում։

DD Լևոն Մալխասյանն իմ ոգեշնչումն է, ուսուցիչը։ Իրականում նա շատ է ինձ օգնել։ Եվ այսօր, հետ նայելով, միանշանակորեն կարող եմ ասել. Աստված էր ուղարկել նրան իմ կյանք։

COSMO Ձեզ համար նախատեսված է եղել բժշկի ուղին։

DD Այո՛, մայրս, ով մասնագիտությամբ բժիշկ է, միշտ երազել է ինձ տեսնել այդ ոլորտում: Ես ինքս էլ երազել եմ դառնալ հոգեբան։ Եվ եթե ինձ հարցնեն՝ արդյոք չեմ ափսոսում այս որոշման համար, առանց վարանելու կասեմ ոչ։ Ինչ-որ տեղ ես իրականացրել եմ իմ երազանքը. երաժշտության օգնությամբ ես բուժում եմ մարդկանց հոգիները, օգնում նրանց ազատվել խնդիրներից։ Ինձ հետաքրքիր է կյանքը, հետաքրքիր է մարդը, նրա ներաշխարհը, նրա հոգին:

COSMO Ինչպե՞ս հյուսիսային սառը Մոսկվան դիմավորեց Ձեզ՝ տաք սրտի ու հոգու տեր մարդուն:

DD Այո՛, Մոսկվան հյուրընկալ չէ. այն միանգամից գրկաբաց չի ընդունում բոլորին: Կարող է բավականին միամիտ հնչել, բայց ես կարծես խնդրեցի նրան իմ հանդեպ ավելի մեղմ լինել, և Մոսկվան լսեց իմ խնդրանքը: Ես շատ շնորհակալ եմ Մոսկվային իմ նոր կյանքի, իմ հին ու նոր ընկերների համար, այն մարդկանց, ովքեր, հանդիպելով իմ ճանապարհին, սովորեցրին ինձ նորովի նայել կյանքին: Ես ժպտերես մարդ եմ և գրեթե միշտ իմ կյանքի ճանապարհին հանդիպել եմ նմանատիպ մարդկանց: Ես հավատում եմ, որ դրականը ձգում է դրականին: Դիանան անկեղծորեն ուրախ է, որ ամեն  ինչին դժվարությամբ է հասել. եթե պարզապես նրան տային այն, ինչ ունի այսօր, միգուցե և չգնահատեր այդ ամենը։

COSMO Դուք հաճախ եք գալիս Երևան: Ի՞նչ եք այստեղ փնտրում, ի՞նչ է Ձեզ ամեն անգամ տալիս այս քաղաքը:

DD Ես գալիս եմ Երևան, որպեսզի վերադարձնեմ իմ հոգին: Մոսկվայում կարծես դառնում եմ երկաթյա, ինչ-որ տեղ նաև՝  սառնասիրտ, սառը դատող: Ինձ հարկավոր են այդ կարճատև «փախուստները», որպեսզի չմոռանամ՝ ով եմ, ինչ եմ, չնմանվեմ մեգապոլիսի մարդկանց: Բայց Երեվանում էլ վաղ թե ուշ սկսում եմ խեղդվել. ինձ հարկավոր են մասշտաբներ, պետք են հնարավորություններ, անսպասելի հանդիպումներ: Ցավոք, այդ ամենը ես չեմ գտնում այստեղ: Բայց, միևնույն է, Երևանն իմն է, չնայած, որ ծնունդով Բաքվից եմ:

COSMO Յուրաքանչյուր նույնիսկ ամենաուժեղ կինը հոգու խորքում երազում է իր  կողքին տեսնել էլ ավելի ուժեղ տղամարդու, ով կդառա իր հենարանը:

DD Իմ տեսակի արտիստների մասին ասում են՝ ամուսնացած է բեմի հետ: Բայց ես համոզված եմ, որ վաղ թե ուշ կհանդիպեմ նրան, ով պետք է լինի իմ կողքին: Եվ  եթե դեռ չեմ հանդիպել, ապա դա միայն  մեկ բան է նշանակում. դեռ ճիշտ ժամանակը չի եկել, իսկ միգուցե նաև ես ինչ-որ տեղ դեռ պատրաստ չեմ:

COSMO Կարո՞ղ եք պատկերացնել, որ մի օր՝ հեռավոր ապագայում, կհեռանաք բեմից:

DD Իրականում ես չեմ սիրում պլանավորել. տիեզերքն ինքն է տալիս ինֆորմացիան, և ավելի ճիշտ է պարզապես հետևել նրա ուղարկած նշաններին: Սակայն երբ  մտածում եմ ապագայի և ծերության մասին, այն տեսնում եմ արևային, ջերմ երանգների մեջ: Կարծես այնտեղ հավերժական ամառ տիրի: Իհարկե, գիտակցում եմ, որ այսքան աշխատելուց հետո արժանի կլինեմ վայելելու իմ վաստակած հանգիստը: Բայց այդ պասիվությունն անկասկած երկար չի տևի. ես պարզապես չեմ էլ կարող երկար ժամանակ անգործ լինել:

COSMO Ձեր խորհուրդը մեր ընթերցողին։

DD Գոյություն չունի մեկ ունիվերսալ խորհուրդ բոլորի համար, քանի որ յուրաքանչյուրս ունենք մեր խնդիրները, մեր աշխարհայացքը։ Սակայն կա մի բան, որ կցանկանայի ասել բոլորին. ցանկացած պարագայում, ցանկացած իրավիճակում միշտ լսեք ձեր ներքին ձայնին: Յուրաքանչյուրի համար իր ուղին է նախանշված, և եթե ձեզ խորհուրդ են տալիս, ապա այն նախ  և առաջ անցկացրեք ձեր պրիզմայի միջով:  Եվ իհարկե, երբեք մի՛ դավաճանեք ինքներդ ձեզ:

Հարցազրույցը՝

Տաթեւ Մկրտչյանը

Прочитано 1971 раз

Оставить комментарий


Анти-спам: выполните задание

To share in Social networks

 

Di OnLine

Event's Calendar

« Апрель 2024 »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Ads by Google

 

Яндекс.Метрика