Last Events

  • Di Dikovski on charity marathon "We will live!"

    On February 04 2017

    Di Dikovski performed at charity marathon "We will live!" In support of cancer patients. The event held on the day of the fight against cancer in Vegas City Hall (Crocus City).

  • Old New Year with Di Dikovski

    On January 13 2017

    Meet the Old New Year with Di Dikovski & jazz band. Meeting at the restaurant Aragvi 1938. Hurry to reserve tables now. Places are limited.

  • Di Dikovski and «Hearts without borders»

    On December 09 2016

    Di Dikovski tooke part in a charity concert «Hearts without Borders» in support of children in need.

Четверг, 21 Май 2015 00:00

I began to live from scratch 4-5 times ...

On May 21 2015

Di Dikovski gave an interview before the concert Aysor, which will take place on June 1st at the club Mezzo.

 

Համերգի օրը ընտրել եմ հունիսի մեկը, քանի որ դա ամառվա առաջին օրն է, ես ամառային մարդ եմ, սիրում եմ այդ եղանակը, նաև դա Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, իսկ առանց նրանց մեր կյանքը անգույն կլիներ:

Բաքվից, որտեղ ես ծնվել եմ, տեղափոխվելուց հետո ինչ-որ մի բան ինձ միշտ պակասել է, և այդ ինչ-որ անհայտ բանի ցանկությունը քեզ գցում է որոնումների մեջ: Քիչ թե շատ հիմա էլ կա այդ զգացումը, եթե կյանքդ տալիս ես քեզ ճանաչելուն, հասկանում ես, որ որևէ մեկին ապացուցելու որևէ բան չունես քեզանից բացի, բայց ինքդ քեզ հակառակ բաներ չպետք է անես, որ կառուցածդ չքանդես հիմքից, այլ այդ հիմքի վրա բարձացնես քո ամրոցը:

Ես հիմա էլ կարող եմ զրոյից սկսել իմ կյանքը, եթե զգամ, որ ինչ-որ բան պետք է փոխեմ, ինչ-որ բան ինձ կանչում է, կանեմ: Չեմ կարծում, որ կթողնեմ երաժշտությունը, միգուցե դադար տամ, բայց դա կլինի իմ կյանքը սնուցելու պես: Ես կյանքս 4-5 անգամ լրիվ զրոյից եմ սկսել, դա լավատեսության և համարձակության արդյունքն է, ինքն ինձ ասելու՝ կարո՞ղ ես, դե ապացուցիր: Միշտ փորձեր եմ դրել իմ վրա, երևի այդպես հետաքրքիր է, չեմ սիրում լճացած, ճահճացած ապրելակերպ, դա բնավորությունից էլ է գալիս, ինչ-որ բան ներսից չի թողնում հանգիստ ապրեմ:

Մասնագիտության ընտրության հարցում երկար ճանապարհ եմ անցել: Տոհմական բժիշկների ընտանիքում մեծանալով՝ ես ընտրեցի երաժշիտի մասնագիտությունը, բայց երբ ունենում ես տարբեր ժանրերում ստեղծագործելու և քեզ լավ զգալու հնարավորություն,  դա կլինի ռոմանսների, դասական, ռետրո գործերի, էստրադայի, բլյուզի թե ջազի մեջ, ապա դժվար է ընտրություն կայացնել: Ես ինձ լիարժեք եմ զգում, երբ կատարում եմ այն, ինչ ուզում եմ:

Ես երկար ճանապարհ եմ անցել մինչև դասականից ջազին անցնելը: Ջազը ինձ նախևառաջ տվեց ազատություն, որովհետև դասականի մեջ կտրականապես է դրված հարցը՝ շեշտի, իմպրովիզի առումով, չես կարող քո ուզած նոտան ավելացնել կամ պակասեցնել: Իհարկե, երգիչի հնարավորությունից էլ է գալիս, որովհետև պետք է այնքան հոգեկան և ֆիզիկական ուժ ունենաս, որ կարողանաս երգել:

Երբեք չեմ ընտրում այն, ինչը իմը չի, բայց պետք է երգեմ, որ հասկանամ, ու կան երգեր էլ, որ երգելուց հետո միայն զգում եմ՝ իմն է:

Երգեր չեմ գրում, միայն կատարում եմ: Երևի դա նրանից է, որ շատ լուրջ չեմ վերաբերվում մտքումս ծնված խոսքերին կամ երաժշտությանը: Ծնվում են, իհարկե, առանձին խոսքեր կամ երաժշտություն, բայց դա երգ երբեք չի դառնում: Կարծում եմ, դա պետք է պայթուցիկի նման լինի, ես դրան շատ եմ սպասում:

Մոսկվայում համերգներիս ժամանակ մի քանի անգամ մոտենում էին, հարցնում՝ ինչու՞ չեք կատարում հայերեն, ես անգամ ապրելով այստեղ, շատ քիչ եմ հայկական գործեր ունեցել, երևի այն պատճառով, որ շատ սիրում էի արտասահմանյան և ռուսական հիթեր:

Երբ կատարում եմ «Դլե Յամանը», թե ես, թե հանդիսատեսը արտասվում ենք: Ուրախ եմ, որ կարողանում եմ այդպես մատուցել այն:

Առաջ շատ էի սիրում պոռթկումով երգեր, երևի դա իմ կյանքում ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու  ժամանակահատվածն էր: Հիմա սիրում եմ մեղմ, հանգիստ, թավիշ ձայնով երգեր կատարել:

Երաժշտություն շատ քիչ եմ լսում, ավելի շատ դասական գործեր, բայց գերադասում եմ լսել լռությունը:

Իմ կյանքը շատ տարբեր ռիթմերով է ընթանում, բայց դրանք բոլորը վայելքի ռիթմեր են:

Մալխասի հետ համագործակցությունը բեկումնային եղավ, նա ինձ տվեց վստահություն, որ ես իրոք կարող եմ երգել ջազ:

Տանը ունեմ դաշնամուր, բայց հենց այնպես մոտ չեմ գնում, միայն  պարապելու համար:

Եթե մարդ մի բան է ցանկանում, պետք է ներսից ուժ, ցանկություն, հավատ ունենա նրա հանդեպ, ինչ ուզում է, ու 1000-ից 1000 տոկոս կատարվում է ցանկությունդ:

Ես չէի ուզենա ամուսնանալ ամուսնանալու համար, այն էլ այս տարքիում, երբ այսքան գիտելքիներ ունեմ արդեն, չէի ուզենա, որ կողքս լինի տղամարդ, որ իրար խանգարենք, դա պետք է լինի հարմոնիկ, համահունչ միություն, իրար օգնենք մասնագիտության մեջ, նա պետք է ներշնչի քեզ, սեր ու սիրո շունչ տա, քո փոքր մինուսները դարձնի հղկված, սուր անկյունները՝ տաշված, քեզ կանացի դարձնի, դու էլ իրեն՝ ավելի առնական:

Չէի ցանկանա, որ ապագա ամուսինս երաժիշտ լիներ, մեկ խելագար երևի թե հերիք է մի տանը:

Ես չեմ կարող շփվել հիմար մարդկանց հետ, նման մարդկանց հետո կարող եմ նստել զրուցել, բաց նման մարդիկ արագ դուրս են վանվում իմ կյանքից:

Ես այնքան ինքնաբավ մարդ եմ, որ շատ մարդկանց իմ կյանքում ընդգրկելու կարիք չունեմ, ես ցանկացածի հետ լեզու կարող եմ գտնել, շատ շփվող եմ, միշտ կգտնեմ յուրաքանչյուրի հետ խոսելու թեմա, բայց իմ նեղ շրջապատ մտնել գրեթե անհնար է: Ես ափսոսում եմ այն էներգիան, որ ծախսեմ մարդկանց վրա, որ ինձ կիսատ կհասկանան, ես այնքան մտածելու և անելու բան ունեմ, որ հաստատ կգտնեմ զբաղմունք:

Իմ ամբողջ կյանքն է իմպրովիզ և այդպես էլ շարունակվում է:

Տիեզերքը տալիս է խնդիրներ, իսկ ես դրանք լուծում եմ: Ես էլ ունեմ ցանկություն Դոմինգոյի, Շառլ Ազնավուրի հետ երգելու, բայց չգիտեմ, տիեզերքը կօգնի, թե ոչ, չնայած, եթե մի բան շատ ես ուզում, այնպայման կլինի:

Прочитано 780 раз

Оставить комментарий


Анти-спам: выполните задание

To share in Social networks

 

Di OnLine

Event's Calendar

« Апрель 2018 »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Ads by Google

 

Яндекс.Метрика